«Կլիմայական արկղիկ» ուսումնական ձեռնարկ

«Կլիմայական արկղիկ» ուսումնական հավաքածուի առանցքային բաղադրիչը նկարազարդ ուսումնական ձեռնարկն է, որն ընդգրկում է կլիմայի փոփոխության գիտական հիմքերը, դրա ազդեցությունները, ինչպես նաև ածխածնային հետքի նվազեցման և կլիմայի փոփոխության անխուսափելի հետևանքներին հարմարվելու լավագույն փորձը։ Այն նաև ներառում է ուսուցիչների համար ուղեցույցներ՝ այդ նյութերը կրթական ծրագրերում արդյունավետորեն ինտեգրելու վերաբերյալ։

«Կլիմայական արկղիկ» ուսումնական ձեռնարկը բաժանված է չորս մասի․

Ներկայացնում է կլիմայի հիմունքները՝ տարբեր կլիմայական տեսակներն ու գոտիները, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների պատմությունը տարբեր ժամանակային մասշտաբներում՝ միլիոնավոր տարիներ առաջ տեղի ունեցած փոփոխություններից մինչև մեր օրերը, և այդ փոփոխությունները պայմանավորող պատճառները։

Մանրամասն ներկայացնում է կլիմայի փոփոխության բազմազան ազդեցությունները բնական աշխարհի և մարդկային հասարակությունների վրա։ Ուսումնասիրում է, թե ինչպես են եղանակային օրինաչափությունների և էկոհամակարգերի փոփոխությունները, ինչպես նաև գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, ափամերձ ու լեռնային շրջանների, Արկտիկայի, քաղաքների և մարդու առողջության առջև ծառացած մարտահրավերները փոխկապակցված փոփոխվող կլիմայի հետ։ Բացի այդ, բաժինն անդրադառնում է կարևոր հարցին՝ ինչպես հարմարվել նոր մարտահրավերներին և շարունակել կայուն զարգանալ փոփոխվող պայմաններում։

Կենտրոնանում է մեր առօրյա կյանքում էներգիայի դերի վրա՝ համեմատելով հանածո վառելիքն ու վերականգնվող էներգիայի աղբյուրները և դիտարկելով դրանց առավելություններն ու թերությունները։ Բաժինն անդրադառնում է նաև էներգաարդյունավետությանը, կանաչ տրանսպորտին, կայուն շինարարությանը և այն գործնական քայլերին, որոնք կարող ենք ձեռնարկել այսօր՝ մեր ածխածնային հետքը նվազեցնելու համար։
Բացի այդ, ընդգծվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարում գլոբալ համագործակցության և երիտասարդների գործողությունների կարևորությունը։

Ներկայացնում է ընդհանուր առաջարկություններ ուսուցիչների համար՝ կլիմայի փոփոխությանն առնչվող թեմաները դպրոցական ուսումնական ծրագրում ինտեգրելու վերաբերյալ։ Ներառված են տարբեր առարկաների և տարիքային խմբերի համար հարմարեցված օրինակներ։