home_banner1
Climate Box

and Education

Climate Box website is an interactive learning platform for young minds and their teachers who want to know more about climate change and its impacts

Բարի գալուստ «Կլիմայական արկղիկ»

Կլիմայի փոփոխությունն այլևս հեռավոր սպառնալիք չէ․ այն մեր իրականության անժխտելի մասն է, և դրա ազդեցություններն ամբողջ աշխարհում դառնում են ավելի նշանակալի ու ուժեղ։ Այս ազդեցությունների խորացման պայմաններում երիտասարդ սերունդը պետք է ակտիվ դեր ստանձնի կլիմայական ճգնաժամի հաղթահարման գործում՝ թե՛ այսօր, թե՛ ապագայում՝ որպես որոշում կայացնողներ։ Երիտասարդներին այդ գործում զորացնելու առանցքային միջոցը կրթությունն է։

 

Այստեղ է, որ օգնության է գալիս «Կլիմայական արկղիկը»։ ՄԱԶԾ-ի կողմից մշակված այս ինտերակտիվ և դինամիկ ուսումնական ծրագիրն օգնում է դպրոցականներին ուսումնասիրել կլիմայի փոփոխության մարտահրավերները և հասկանալ, թե ինչպես կարող են արձագանքել դրանց։

«Կլիմայական արկղիկ» ուսումնական հավաքածուն ներառում է նաև կլիմայի փոփոխության վերաբերյալ վիկտորինա՝ բաղկացած բազմակի ընտրությամբ հարցերով 100 քարտից։ Հարցերը նախատեսված են կլիմայի փոփոխության տարբեր թեմաների վերաբերյալ գիտելիքները ստուգելու և ընդլայնելու համար։ Դրանք թեմատիկորեն խմբավորված են և համապատասխանում են «Կլիմայական արկղիկ» ուսումնական ձեռնարկի երեք հիմնական բաժիններին։

Ուսումնական հավաքածուն ներառում է նաև պաստառներ, որոնք ներկայացնում են կլիմայի փոփոխության ազդեցությունները և առաջարկություններ՝ սեփական ածխածնային հետքը նվազեցնելու ու կլիմայի փոփոխությանը հարմարվելու վերաբերյալ։

 

Բացահայտեք մեր ինտերակտիվ նյութերի և խորացված ուղեցույցների հավաքածուն, որոնք մշակվել են՝ սովորողներին և դասավանդողներին օգնելու գործուն քայլեր ձեռնարկել խորացող կլիմայական ճգնաժամի դեմ։

«Կլիմայական արկղիկ» ուսումնական հավաքածու

«Կլիմայական արկղիկ» ուսումնական ձեռնարկի օգնությամբ ուսումնասիրեք կլիմայի փոփոխության հիմնական թեմաները՝ պատճառները, ազդեցությունները և լուծումները։ Ուսումնական հավաքածուն ներառում է նաև կլիմայական ազդեցությունների համաշխարհային քարտեզ, հարմարվողականության և մեղմման վերաբերյալ պաստառներ, ինչպես նաև ինտերակտիվ վիկտորինա՝ ձեր գիտելիքները ստուգելու համար։

Դասավանդողների համար

Ստացեք մանրամասն ուղեցույցներ՝ կլիմայական կրթությունն ուսումնական ծրագրում ներառելու համար, ներառյալ դասերի պլաններ, նախագծերի գաղափարներ և արտադասարանական գործունեություններ։ Բաժինը ներառում է նաև ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկ և լրացուցիչ ռեսուրսներ՝ կլիմայական կրթության ոլորտում կարողությունների զարգացման համար։

Սովորողների համար

Կլիմայի փոփոխության թեմաներով վիկտորինաներ․ կարծո՞ւմ եք, որ շատ բան գիտեք կլիմայի փոփոխության մասին։ Ստուգեք ձեր գիտելիքները մեր ինտերակտիվ վիկտորինաների միջոցով։ Բացահայտեք նաև այլ դինամիկ ու հետաքրքիր նյութեր՝ կլիմայի փոփոխության պատճառներից և ազդեցություններից մինչև գործնական լուծումներ։

Գործունեություն և միջոցառումներ

Հետևեք կլիմայական կրթության խթանմանն ուղղված աշխատաժողովների, վերապատրաստումների, մրցույթների և այլ միջոցառումների մասին նորություններին։ Ծանոթացեք առաջիկա հնարավորություններին և դիտեք մեր միջոցառումների կարևոր պահերը ներկայացնող վերջին լուսանկարներն ու տեսանյութերը։

Ստուգեք ձեր գիտելիքները

Կարծում եք՝ լա՞վ գիտեք կլիմայի փոփոխության թեմաները։ Ստուգեք ձեր գիտելիքները մեր ինտերակտիվ վիկտորինայի միջոցով։ Այս հետաքրքիր և դինամիկ վիկտորինան ընդգրկում է մի շարք առանցքային թեմաներ՝ կլիմայի փոփոխության պատճառներից ու ազդեցություններից մինչև գործնական լուծումներ։