Քարտեզ և Պաստառներ
Տեսողական նյութերն ուսուցման գործընթացի անբաժանելի մասն են, և «Կլիմայական արկղիկ» ուսումնական հավաքածուն ներառում է մի շարք պատկերազարդ նյութեր, որոնք ներկայացնում են կլիմայի փոփոխության ազդեցությունները, ինչպես նաև մեղմման և հարմարվողականության ռազմավարությունները։
«Կլիմայի փոփոխություն» քարտեզ
Ինչո՞ւ են կլիմայական գործողությունները կարևոր, և ի՞նչ տեղի կունենա, եթե որոշենք անտեսել դրանք։ Այս քարտեզը ներկայացնում է շրջակա միջավայրի և մարդկանց համար մինչև 21-րդ դարի վերջ կանխատեսվող կործանարար ազդեցությունները, եթե չկարողանանք նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։
«Ինչպես դիմակայել կլիմայի փոփոխությանը» պաստառ
Կլիմայի փոփոխության ազդեցություններին հարմարվելը դիմակայուն և կայուն ապագա կառուցելու կարևոր նախապայման է։ Այս պաստառն առաջարկում է պարզ ու կիրառելի քայլեր՝ բարձրացնելու դիմակայունությունը և կլիմայական մարտահրավերներից պաշտպանելու մարդկանց ու շրջակա միջավայրը։
Պաստառ՝ «Մասնակցիր, պահպանիր, կրճատիր»
Յուրաքանչյուր փոքր քայլ կարևոր է մեր ածխածնային հետքը նվազեցնելու համար։ Այս պաստառն առաջարկում է գործնական խորհուրդներ, որոնք կարող եք հեշտությամբ ներառել առօրյա կյանքում՝ նվազեցնելու շրջակա միջավայրի վրա ձեր ազդեցությունը և նպաստելու ավելի կայուն ապագայի ձևավորմանը։