Մեր մասին
Ի՞ՆՉ է «Կլիմայական արկղիկը»
«Կլիմայական արկղիկն» ինտերակտիվ կրթական հավաքածու է, որը ստեղծվել է երիտասարդներին կլիմայի փոփոխության մասին ուսուցանելու համար։ Կլիմայագիտության, կրթության և մանկական գրականության փորձագետների կողմից մշակված այս գործիքը կլիմայական կրթությունը դարձնում է հետաքրքիր, ինտերակտիվ և գլոբալ առումով արդիական՝ հնարավորություն տալով օգտվողներին գործել և ոգեշնչելով փոփոխություններ։
Մեկ երկրում սկիզբ առած նախաձեռնությունն այսօր վերածվել է գլոբալ ծրագրի։ Ներկայումս «Կլիմայական արկղիկը» հասանելի է 17 լեզվով, իսկ դրա տարբերակները հարմարեցված են Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և այլ երկրների տեղական համատեքստերին։ 2023–2026 թթ. թարմացումները ներառում են առավել արդիական տեղեկատվություն և ընդլայնում ծրագրի աշխարհագրությունը դեպի Հարավարևելյան Ասիա։
2025 թվականի դրությամբ
«Կլիմայական արկղիկ» ուսումնական հավաքածուն թարգմանվել է
17 լեզվով,
ներառյալ ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուները։
Նախագծին միացել է
12 երկիր՝
մշակելով «Կլիմայական արկղիկ» ուսումնական հավաքածուի տեղայնացված տարբերակներ՝ տարածաշրջանային կարիքներին և համատեքստերին համապատասխան։
Ավելի քան
5 000 դպրոց
օգտագործում է «Կլիմայական արկղիկ» ուսումնական հավաքածուն՝ երեխաներին և երիտասարդներին կլիմայի փոփոխության ուսումնասիրմանը ներգրավելու համար։
Ավելի քան
7 000 ուսուցիչ
վերապատրաստվել է «Կլիմայական արկղիկ» ուսումնական հավաքածուի միջոցով՝ կլիմայի փոփոխության թեմաները դասավանդելու և կլիմայական գործողությունները խրախուսելու համար։
Ավելի քան
50 000 սովորող
«Կլիմայական արկղիկ» ուսումնական հավաքածուի միջոցով գիտելիքներ է ձեռք բերել կլիմայի փոփոխության վերաբերյալ։
Ո՞ՒՄ համար է «Կլիմայական արկղիկը»
Երեխաներ և երիտասարդներ
Մասնակցեք հետաքրքիր խաղերի, վիկտորինաների և քննարկումների՝ կլիմայի փոփոխության մասին սովորելու և ավելի կայուն ապրելակերպ վարելու ուղիներին ծանոթանալու համար։
Ուսուցիչներ և դասավանդողներ
Օգտվեք կլիմայական նորագույն տվյալներից և գործնական ուղեցույցներից՝ կլիմայական կրթությունը դասարանում և դրանից դուրս իրականացնելու համար։
Ծնողներ և համայնքի ներկայացուցիչներ
Մասնակցեք գործունեություններին, որոնք կօգնեն ձեր ընտանիքին և համայնքին հասկանալ կլիմայի փոփոխությունը և քայլեր ձեռնարկել դրա դեմ։
Կառավարություններ
Օգտագործեք ուսումնական հավաքածուն՝ ազգային կամ տեղական մակարդակով կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և կլիմայական գործողությունները խթանելու համար։
ԻՆՉՈ՞Վ է «Կլիմայական արկղիկն» առանձնահատուկ Համապարփակ և ինտերակտիվ
Դպրոցների համար նախատեսված կլիմայական կրթության առաջին ուսումնական հավաքածուն է՝ հագեցած հետաքրքիր բովանդակությամբ, նկարազարդումներով և գործնական առաջադրանքներով։
Փորձագետների կողմից մշակված
Ստեղծվել է կլիմայագետների, մանկավարժների և մանկական գրողների միջառարկայական թիմի կողմից։
Գլոբալ և տեղական
Ներառում է օրինակներ ամբողջ աշխարհից, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանի համար հարմարեցված բովանդակություն։
Ուսուցիչների համար հարմար
Ներառում է մանրամասն ուղեցույցներ և վերապատրաստումներ՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթությունը ցանկացած ուսումնական ծրագրում սահուն ինտեգրելու համար։
Լայն հասանելիություն
Հասանելի է 17 լեզվով և մշտապես թարմացվում է կլիմայական գիտության նորագույն տվյալներով։
Սկսեք ձեր կլիմայական ճամփորդությունը
Միացեք «Կլիմայական արկղիկի» գլոբալ շարժմանը և օգնեք ձևավորել կլիմայական գիտակցությամբ առաջնորդների հաջորդ սերունդը։
Իմացեք ավելին․
- Բացահայտեք լրացուցիչ ռեսուրսներ և գործիքներ հենց «Կլիմայական արկղիկ» կայքում։
- Դիտեք «Կլիմայական արկղիկ» ծրագրի տեսանյութը՝ ավելին իմանալու համար։